Դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն, Ռոբերտ Դե Նիրոն, Եվա Լոնգորիան, Օլիվիա Ուայլդը, Քեյթ Հադսոնը, Ջուլյա Ռոբերթսը և այլ հայտնի անձինք ԱՄՆ-ին կոչ են արել քվեարկել հանուն իրենց ապագայի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նախագահական ընտրություններին նվիրված արշավը կոչվում է Vote Your Future: Դրանում թեկնածուների անունները չեն հիշատակվում: Շատ հայտնիներ ամերիկացիներին առաջարկում են քվեարկել, նույնիսկ եթե նրանք համաձայն չեն երկրի ղեկավարի թեկնածուների հետ:
Այդուհանդերձ, ինչպես նշում է թերթը, դժվար չէ գուշակել՝ թեկնածուներից ում է աջակցում այդ արշավի յուրաքանչյուր մասնակիցը:
Օրինակ՝ Դի Կապրիոյի խոսքով՝ ինքը չի կարող պատկերացնել, որ ԱՄՆ-ը ունենա քաղաքական ղեկավար, որը չի լսում գիտական համայնքին: Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխության խնդիրը հերքելը ժամանակակից աշխարհի մաս չի կարող լինել:
Արշավի համար հոլովակներ են նկարահանել նաև դերասաններ Էդվարդ Նորթոնը, Էմմա Սթոունը, Ռամի Մալիքը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Դևիդ Շվիմերը, Մարտին Շինը, Էնն Հեթեուեյը և այլ հայտնիներ:









































