Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 06։34-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lada Largus» 957 OC 61 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված Վ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 10 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր 1996 թ. ծնված Վ. Ա.-ը հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները վարորդին մոտեցրել են դեպքի վայրում գտնվող ոստիկանության ավտոմեքենային. վերջինս նույնպես տեղափոխվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:









































