ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Մայք Փենսը Ռուսաստանին համեմատել է արջի հետ՝ կտրուկ քննադատելով նրա գործողությունները Սիրիայում, և հնարավոր համարել հարվածները սիրիական զորքերին։
«Ռուսական արջը երբեք չի մեռնում, նա միայն քուն է մտնում»,-հայտարարել է Փենսը դեմոկրատ մրցակից Թիմ Քեյնի հետ հեռուստադեբատների ժամանակ։ Նա նաև կոչ է արել ստեղծել Սիրիայում «անվտանգ գոտիներ», ուժով պատասխանել Ռուսաստանի սադրանքներին և Ռուսաստանի դեմ կազմակերպել հակահրթռիային պաշտպանություն Չեխիայում և Լեհաստանում։
ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Թիմ Քեյնն իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «բռնապետ», սակայն ըստ այդմ հայտնել Հիլարի Քլինթոնի՝ Մոսկվայի հետ բանակցությունների և «կոշտ գործարքի» պատրաստակամությունը:
«Նա (Քլինթոնը) մտադիր չէ գովել Պուտինին որպես հիանալի տղայի, սակայն նա պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ և կոշտ գործարք կնքել»,- ասել է դեմոկրատների ներկայացուցիչը։
«Հիլարին կարող է դիմակայել Ռուսաստանին»,- ասել է նա՝ նշելով Թրամփի՝ Ռուսաստանի հետ բիզնես շահերի առկայության մասին։ Քեյնը նշել է, որ մահու չափ վախենւմ է Թրամփի ընտրվելու հնարավորությունից։









































