Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համարյա ողջ երեքշաբթին անցկացրել է այն շրջաններում, որոնք գտնվում են կենտրոնական Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի էպիկենտրոնի մոտ, հայտնում է Սուրբ աթոռի տպագրության ծառայությունը:
Պապը երեքշաբթի առավոտյան չպլանավորված այցով ժամանել է երկրաշարժից քանդված Ամատրիչե քաղաք:
Սկզբում նա այցելել է քաղաքային դպրոց, որտեղ հանդիպել է աշակերտների և ուսուցիչների հետ, ապա միայնության մեջ աղոթել հրապարակում՝ քանդված տների առջև, շփվել է հրշեջների հետ, ովքեր ներգրավված են փլատակների հավաքման մեջ, և նրանց շնորհակալություն է հայտնել աշխատանքի համար:
Ամատրիչեից հետո պապը գնացել է Սան Ռաֆայելե Բորբոն բժշկական հաստատություն, որտեղ հանդիպել է 60 տարեց մարդու և ընթրել նրանց հետ:
Ապա նա եղել է Ակումոլիում, որտեղ ողջունել է հրապարակում հավաքվածներին և աղոթել Սուրբ Ֆրանցիսկոսի կործանված եկեղեցու առջև:
Վերջին 3 կանգառները եղել են Պեսկարա դել Տրոնտոն, Արկուատա դել Տրոնտոն և Սան Պելեգրինո դի Նորչան:










































