Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում գտնվող Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ֆազլին երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ այսօր հանդիպել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևի և Սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու փորձի փոխանակումը: Ֆազլին Իսրայելին ու ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանում ծայրահեղականություն հրահրելու համար և պատրաստակամություն հայտնեց կիսվելու դրան հակազդելու փորձով Ադրբեջանում անվտանգություն ապահովելու համար:
Գուլիևն իր հերթին գոհունակություն է հայտնել ոչ վաղ անցյալում Իրան կատարած այցի համար և շնորհակալություն է հայտնել Իրանին Ադրբեջանին աջակցելու համար: Նա ընդգծել է, որ տարածաշրջանային կոնֆլիկտներն ի հայտ են եկել օտար միջամտության հետևանքով:
Գուլիևի հետ հանդիպման ժամանակ իրանցի նախարարը կոչ է արել ակտիվացնել երկու երկրների սահմանային համագործակցությունը:






































