YouTube-ում հայտնի Գրանդ Թոմփսոնն աննախադեպ փորձ է կատարել՝ սմարթֆոնի ամրությունը ստուգելու համար գերձայնային հրթիռի միջոցով այն արձակել է ավելի քան 6 կմ բարձրության վրա: Փորձի արդյունքները զարմացրել են:
Գրանդն օգտագործել է Lenovo-ի նոր Moto Z Force սմարթֆոն և 340 կգ ամբարձիչ ուժով հզոր հրթիռ: Նկարահանող խումբը գնացել է Նևադայի անապատ՝ արձակելու սարքը և տեսնելու՝ արդյոք այն կկարողանա՞ դիմանալ ավելի քան 6000 մ բարձրությունից ընկնելուն: Արդյունքներն անսպասելի են եղել:








































