ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերսկսել Սիրիայի հարցով բանակցությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ես տեսել եմ լուրերը, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը հիմա դադարեցրել են իրենց երկխոսությունը: Այստեղից (Ստրասբուրգ) ես կմեկնեմ Բրյուսել՝ մասնակցելու Աֆղանստանի հարցով համաժողովին, որի շրջանակներում հնարավորություն կունենամ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ռուս, ինչպես նաև ԵՄ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ես նրանց համառորեն կոչ եմ անում վերսկսել բանակցությունները»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանություները հայտարարել են, որ դադարեցնում են Ռուսաստանի հետ երկկողմ շփումները Սիրիայում հակամարտության հարցով:











































