Շանհայում օդի ջերմաստիճանը ուրբաթ հասել է 40,6 աստիճան նշաձողին՝ ըստ Ցելսիուսի, անցնելով 1934թ. ռեկորդը, երբ գրանցվել էր 40,2 աստիճան, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Դա նոր ջերմաստիճանային ռեկորդ է մեգապոլիսում հիդրօդերևութաբանական դիտումների 140-ամյա պատմության մեջ:
Կապված շոգ եղանակի հետ՝ Շանհայում արդեն 2 օր շարունակ հայտարարված է վտանգի ամենաբարձր աստիճան՝ «կարմիր»:
Այս տարի Շանհայում արդեն գրանցվել է 22 օր, երբ ջերմաստիճանը 35 աստիճանից բարձր է եղել, որոնցից 20-ը հուլիսի ընթացքում:
Հիդրօդերևութաբանների կանխատեսումներով՝ հուլիսի 27-29-ը ջերմաստիճանը կպահպանվի 37-38 աստիճանի սահմաններում: