Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ղարաբաղյան հարցի քննարկման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս Ադրբեջանին, նշեց, որ համարժեք պատասխան՝ նշանակում է թույլ չտալ հակառակորդին իրականացնել իր ծրագիրը, հասնել իր նպատակին: Նրա խոսքով՝ եթե բանակը իր առջև դրված խնդիրը չի կատարում, նա մարտունակ չէ:
«Մենք քսաներկու տարի համարժեք պատասխան տալիս ենք: Մինչ օրս եթե մենք ունենք խաղաղություն, ռազմաքաղաքական առավելություն, դա խոսում է այն մասին, որ մեր բանակը, մեր պետությունը և ժողովուրդը համարժեք պատասխան տալիս ենք, և համոզված եմ, որ տալու ենք»,- ասաց Վ. Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































