Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հաջորդ հանդիպման անցկացմանը:
«Հուսով ենք, որ նախագահները կհամաձայնեն հաջորդ հանդիպման անցկացմանը: Ներկա դրությամբ հաջորդ հանդիպման տեղն ու ժամկետը հստակեցված չեն: Համանախագահները հակամարտող կողմերի հետ աշխատում են այդ ուղղությամբ:
Նյու Յորքում անցկացված ՄԱԿ ԳԱ-ի ժամանակ համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու համար Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև հետագա քայլերը:
Ամսվա վերջին մենք կայցելենք տարածաշրջան և ծրագրում ենք անցկացնել հանդիպումներ և հարցերը քննարկել կողմերի հետ»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:










































