Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Իտալիայի ընտրանու դեմ խաղից:
«Ինձ համար կարևոր է ընդգրկվել հավաքականի հայտացուցակում: Իտալիայի ընտրանին մեր ուղիղ հակառակորդներից մեկն է: Պետք է ջանասիրաբար մարզվենք, որպեսզի կարողանանք արժանապատիվ խաղ ցուցադրել:
Կարծում եմ` մենք դեռ կտեսնենք մարզավիճակիս գագաթնակետը: Դեռ ժամանակ ունեմ, որպեսզի ցուցադրեմ, թե ինչի եմ ընդունակ»,- Marca-ն մեջբերում է Դիեգո Կոստայի խոսքերը:










































