Այս գիշեր ՆԱՏՕ-ի ռազմանավերը ռմբակոծության են ենթարկել Լիբիայի ռազմածովային ուժերի 8 նավեր՝ ամբողջությամբ ոչնչացնելով դրանք: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
ՆԱՏՕ-ի ինքնաթիռների թիրախ են դարձել Տրիպոլիի, Ալ-Խումսա և Սիրթ նավահանգիստներում կայանած՝ Մուամար Քադաֆիի ռազմանավերը:
Ըստ ականատեսների, Տրիպոլիում 4 պայթյուն է որոտացել, որից հետո այրվել է նավերից մեկը:
ՆԱՏՕ-ում հայտարարել է, որ գրոհն իրականացվել է բացառապես ռազմանավերի վրա, իսկ գիշերային այդ օպերացիայի նպատակն է եղել ապահովելու անվտանգությունը Տրիպոլիի առափնյա շրջաններում, ինչպես նաև կանխել խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հարձակումները:






































