Minval.az-ի փոխանցմամբ՝ Իսրայելը մոտ ժամանակներս Ադրբեջանին կհատկացնի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ։
Այդ մասին 1news.az-ի հաղորդմամբ հայտարարել է պատգամավոր Եվդա Աբրամովը։ Նրա խոսքերով՝ «Երկաթե գմբեթը» արդեն իսկ պատրաստ է Ադրբեջան ուղարկվելու համար.
«Տվյալ համակարգը «Իսկանդերի» հրթիռներին թույլ չի տա ընկնել գետին։ Մոտ ժամանակներս ադրբեջանական բանակը կհամալրվի նորագույն հեռահար ռազմավարական սպառազինությամբ»։












































