Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում նավթարդյունահանման մակարդակը հատել է օրական 4 միլիոն բարելի սահմանագիծը: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության Ալի Կարդորը:
«Ներկայումս մեզ վրա ճնշում են գործադրում նավթարդյունահանման ծավալի հարցում: Չնայած դրան, չնայած բարդ ու լարված բանակցություններին՝ մենք կարողացանք հատել 4 միլիոնի շեմը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ձգտում է նավթարդյունահանման մակարդակը հասցնել օրական մինչև 4.2 միլիոն բարելի:











































