Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12.20-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի տներից մեկում երիտասարդ աղջիկը կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ինքնասպանության փորձ կատարելիս կախված վիճակում հայտնաբերել են Ա. Հ.-ին, նրան իջեցնելով մոտեցրել են շտապօգնության աշխատակիցներին:










































