Երկու դիմակավորված ու զինված անձինք ներխուժել են Քիմ Քարդաշյանի փարիզյան հյուրանոցի համարը և նրանից գողացել մոտ 10 մլն եվրոյի թանկարժեք իրեր։ Այս մասին հայտնում է The Local պարբերականը։
Կողոպուտը կատարվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում անցած գիշեր։ Տեղի ունեցածի հետևանքով Քարդաշյանը չի տուժել։ Հայտնի չէ՝ հարձակման պահին աստղի հետ համարում ընտանիքի այլ անդամներ կամ նրա երեխաները եղե՞լ են, թե՞ ոչ։
The Local-ի տեղեկություններով՝ թալանչիները տարել են նաև աստղի երկու բջջային հեռախոսները։ Ոստիկանությունը պարզում է հասցված վնասի հստակ չափը։ Նշվում է, որ Քարդաշյանը Փարիզում մասնակցում էր Նորաձևության շաբաթվան։



















































