Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համակարծիք չէ, որ թիմը ճգնաժամի մեջ է:
Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «արքայական ակումբ»-ը ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել «Էյբար»-ի դեմ հանդիպումը: Այդպիսով, թիմն արդեն չորրորդ անգամ անընդմեջ չի կարողանում հաղթանակ տանել:
««Ռեալ»-ը ճգնաժամի մեջ չէ: Դեռ հոկտեմբերն է: Սակայն պետք է լուծումներ գտնել: Պետք է ավելի շատ աշխատենք, ավելի լավ գործենք խաղի մեկնարկի առաջին րոպեից:
Դա այն է, ինչ մենք անում էինք նախկիոնւմ և ինչ չենք անում վերջին ժամանակաշրջանում: Կշտկենք իրավիճակը»,- AS-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:








































