Friday, 19 06 2026
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ

Երեք տառ և երեք եզրակացություն

Հայաստանում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները կամ դրանց, այսպես ասած, ամենաինտրիգային մասը՝ Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրությունները, կամ ըստ էության հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքների քաղաքապետների և քաղաքային խորհրդարանների ընտրությունը:

Այսպիսով, երեք տառ՝ ՏԻՄ, և երեք եզրակացություն այդ երեք տառի ինտրիգի հոկտեմբերի 2-ի հանգուցալուծումից: Եզրակացություն առաջին՝ հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում ՀՀԿ-ն ըստ էության չի կարողացել հաղթահարել 40 տոկոսի շեմ, ինչը առանցքային է ավագանու ընտրությունների համար քաղաքապետի թեկնածության հարցը միանձնյա որոշելու համար: Այսինքն՝ երկու քաղաքում էլ ՀՀԿ-ին հարկ է լինելու այլ կուսակցության աջակցություն՝ այդ հարցը լուծելու համար:

Եվ այստեղ իհարկե առաջանում է մի նոր ինտրիգ, թե Գյումրում կամ Վանաձորի քաղաքապետի և ընդհանրապես ավագանու հարցում ի՞նչ ուժի աջակցություն է ստանալու ՀՀԿ-ն, որպեսզի կարողանա քաղաքապետ ընտրել, սակայն բացի դրանից էլ՝ կարողանա կառավարել:

Այսպիսով, հարկ է արձանագրել, որ այս քաղաքներում տեղծվում է ըստ էության իսկապես նոր իրավիճակ, որն առաջ է բերում այլևս նոր և երկարաժամկետ կառավարման մի ինտրիգ: Արձանագրենք միայն, որ Վանաձորում ՀՀԿ-ից բացի ավագանու անցողիկ շեմը հաղթահարել են «Լուսավոր Հայաստան » կուսակցությունը, որը երկրորդ տեղում է ավելի քան 27 տոկոսով, «Հայկական վերածնունդը » կամ ՕԵԿ-ը ավելի քան 13 տոկոսով երրորդն է, և անցողիկ շեմը հաղթահարել են նաև ԲՀԿ-ն՝ ավելի քան 7 տոկոս, ՀՅԴ-նա՝ ավելի քան 6 տոկոս: Թե դրանից որի հետ է ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի մեծամասնություն կազմելու համար՝ ցույց կտա ժամանակը: Բացառել հնարավոր է երևի թե միայն «Լուսավոր Հայաստանին », որը հանդես էր գալիս ՀՀԿ-ին հաղթելու և Վանաձորի ՏԻՄ իշխանությանը հեռացնելու հայտով:

Գյումրիում շեմն անցել են, «Բալասանյան » դաշինքից բացի, որն ըստ էության ՀՀԿ-ն էր, ԲՀԿ-ն, որը երկրորդ տեղում է, ՕԵԿ-ը, Վարդան Օսկանյանի համախմբումը, ԳԱԼԱ-ն և ՀՅԴ-ն: Իհարկե, երկու դեպքում էլ հարկ է նկատել, որ կա ՀՅԴ-ն, որն այսպես ասած կոալիցիա է ՀՀԿ հետ, և ենթադրվում է, որ ՀՅԴ աջակցությունը պետք որ լինի, իսկ կբավարարի թե ոչ՝ դա արդեն հարց է:

Երկրորդ եզրակացությունը առնչվում է պառլամենտական ընտրություններին, և ակնհայտ է, որ 2017-ի ընտրություններում էլ ՀՀԿ-ին ընդհանուր առմամբ անհնար է լինելու ոչ միայն 50 տոկոս +1, այլև նույնիսկ 40 տոկոս +1 ցուցանիշ ապահովելը, և այս դեպքում էլ հարց է առաջ գալիս՝ իսկ ՀՅԴ-ն բավարա՞ր է լինելու այսպես ասած կայուն մեծամասնություն ձևավորելու համար:

Սա իսկապես հարց է, որն ամենևին ակնհայտ պատասխան չունի, եթե չասենք, որ գրեթե ակնհայտ է, որ ՀՅԴ-ին ավելի քան տասը տոկոս ձայներ ապահովելը կլինի չափազանց դժվար, և անկասկած է դառնում, որ, համենայն դեպս դատելով հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, քանի որ դրանք ներառում էին հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքները, 2017 թվականի կայուն մեծամասնության համար ՀՀԿ-ին անհրաժեշտ կլինի կա՛մ երկրորդ փուլ, կա՛մ երրորդ ուժ:

Երրորդ եզրակացությունն այն է, որ Հայաստանի ընտրական համակարգը և օրինական ընտրություն անցկացնելու կամքը, մեղմ ասած, դեռևս հեռու են պահանջվածից, հանրային վստահելիության արժանանալու համար բավարար մակարդակից: Հայաստանում ընտրության գործընթացը շարունակում է լինել աղավաղված, ուղեկցվել ապօրինություններով: Եթե դրանց ծավալները, դինամիկան տարբեր է, դա դեռ չի նշանակում, որ համակարգը փոխվում է: Ընտրական համակարգը շարունակում է մնալ աղավաղված, ընտրությունը շարունակում է կեղծվել մեթոդաբանական տարբեր տրանսֆորմացիաներով: Եվ այս առումով էլ ակնհայտ է, որ իշխանությունը ՏԻՄ ընտրություններում ակնհայտորեն հետաքրքրված էր նաև խորհրդարանական ընտրությունների համար արդյունավետ մեթոդաբանական դիտարկումներով և մշակումների հեռանկարով:

Թե ինչ եզրակացություն կունեն այս առումով իշխանությունը, սա երևի թե «ռազմական գաղտնիք» է: Եվ այս կոնտեքստում հետաքրքրքական է նաև, թե ինչ եզրակացություն կունենա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերը, որոնք ըստ էության պարտվեցին ՏԻՄ ընտրությունները, սակայն հետաքրքրական են նրանց արձանագրած ցուցանիշները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Թեև անկասկած է, որ խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններն իրենց տրամաբանությամբ և շեշտադրումներում ամենևին չեն կարող և չեն լինելու իդենտիկ: Սակայն համենայն դեպս ՏԻՄ ինդիկատորը, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի համար ընդհանուր առմամբ կարծեք թե այնքան էլ գոհացնող պատկեր չի արձանագրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում