ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նարիա Զոհրաբյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ներկայացրեց իր դիտարկումները Գյումրիում և Վանաձորում ընթացող ընտրությունների մասին: ԲՀԿ ղեկավարը հայտնեց, որ Գյումրու թիվ 27 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում իրենք ականատես են եղել մեկ խախտման, երբ ընդդիմադիր կուսակցություններից մեկի հանձնաժողովի անդամը թույլ է տվել վարորդական իրավունքով քվեարկել, արձանագրություն կազմել տվել են, սակայն արդեն քաղաքացին քվեարկած է եղել: Նա նաև նշեց, որ գիշերվանից ահազանգեր են ստացել գումարներ բաժանելու մասին:
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ մինչև ընտրությունների ավարտը շրջելու է ընտրատեղամասերում:
«Ընդդիմադիր» հորջորջվող կուսակցությունները բիրիքով, դափոններով վաճառել են իրենց տեղերը գործող քաղաքապետին:
Մեկ բան հստակ է. հոյտեմբերի 2-ի ընտրությունները լակմուսի թուղթ են լինելու խորհրդարանական ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերի իրական կշռի մասին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































