Մեքսիկայում երկու օր է շարունակվում է Կոլիմ հրաբխի ժայթքումը. տեղի բնակչությունը տարհանվում է վտանգավոր գոտուց: Այդ մասին տեղեկացնում է Մեքսիկայի քաղպաշտպանության վարչության մամլո ծառայությունը:
Երկրի արևմտյան հատվածում՝ Կոլիմա և Հալիսկո նահանգների սահմանին գտնվող հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 30-ին: Այն համարվում է Մեքսիկայում ամենաակտիվներից մեկը:
«Մեքսիկայի Կոլիմա հրաբխի ժայթքման պատճառով ստիպված եղանք մերձակայքում գտնվող մի քանի բնակավայրերի բնակիչներին տարհանել»,- հայտարարել են վարչությունում:











































