Թուրինի «Յուվենտուս»-ը հետաքրքրված է շվեդական ԱԻԿ ակումբի 17-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակի ծառայություններով: Երիտասարդ ֆուտբոլիստի ելույթները, ում հայրենիքում «նոր Իբրահիմովիչ» են անվանում, նաև «Լիվերպուլ»-ի ուշադրության կենտրոնում է:
Football Italia-ի փոխանցմամբ` «Յուվենտուս»-ի ղեկավարությունն ակումբի սկաուտներին գործուղել է Շվեդիա, որպեսզի հաշվետվություն կազմեն 17-ամյա ֆուտբոլիստի մասին:
Հունվարին թուրինցիները կարող են դիմել ԱԻԿ-ին տրանսֆերային առաջարկով, որի ֆինանսական մանրամասները հայտնի չեն:
Հավելենք, որ Շվեդիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իսակը մասնակցել է 18 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ:







































