Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ վերջերս հնչեցրած առաջարկն այն մասին, որ Գերմանիան կարող է ամսական մի քանի հարյուր փախստականի ընդունել, որոնք գտնվում են Իտալիայի և Հունաստանի տարածքում:
«Այդպիսի քաղաքականությունը սխալական է»,- հայտարարել է նա Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում: Կուրցը նշել է, որ Մերկելի առաջարկը հավանաբար նպատակ ունի նվազեցնել Իտալիայի և Հունաստանի ծանրաբեռնվածությունը, սակայն վերջին հաշվով դա կհանգեցնի հակառակ արդյունքի՝ փախստականների առավել մեծ հոսքի դեպի այդ երկրներ:
Նման գործողությունները, նրա խոսքով, «հեշտացնում են անօրինական տեղափոխողների բիզնեսը և առաջացնում փախստականների նոր հոսքեր»:









































