Խաղողի կեղևում և կորիզներում պարունակվող նյութը արդյունավետ կերպով պայքարում է ատամի բակտերիաների և վարակների դեմ ու դրականորեն է ազդում բերանի խոռոչի առողջության վրա: Այս մասին են վկայում ամերիկացի գիտնականների հետազոտությունների արդյունքները՝ հայտնում է Neboley-ը:
Հետազոտողները ուսումնասիրել են խաղողի մեջ պարունակող նյութերի ազդեցությունը ստրեպտոկոկերի վրա, որոնք առանցքային դեր են խաղում ատամների քայքայման մեջ՝ սախարոզը դարձնելով կաթնաթթու:
Մասնագետների խոսքով՝ բերանում ստեղծվող թթվային միջավայրը նպաստում է ատամի էմալի թուլացմանը:
Կարմիր խաղողում պարունակվող նյութը բերանի խոռոչի թթվայնությունը և բակտերիաների ակտիվությունը նվազեցնում է 85%-ով:










































