Ճապոնական Toyota Motor Corp.-ը ընթացիկ տարվա հունվարից հունիս ամբողջ աշխարհում իր դուստր ընկերությունների հետ վաճառել է ավելի քան 4,91 մլն ավտոմեքենա ու այդ ցուցանիշով գրավել ոլորտում առաջին տեղը:
Նույն ժամանակահատվածում, համեմատած անցած տարվա առաջին կեսի հետ, այդ ցուցանիշը կրճատվել է 1,2 տոկոսով, նշվում է այսօր ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Երկրորդ տեղում ամերիկյան General Motors Co-ն է, որը հունվարից հունիս վաճառել է ավելի քան 4,85 մլն ավտոմեքենա, գրեթե 4 տոկոսով ավելի, քան 1 տարի առաջ:
3-րդ տեղում գերմանական Volkswagen AG-ն՝ 4,7 մլն մեքենայով: