Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ` ժամը 23.19-ին, ուժեղ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևմտյան հատվածում ընկած Քյութահյա նահանգի Սիմավ շրջանում:
Այն ունեցել է 5.9 բալ ուժգնություն և զգացվել է Մարմարա, էգեյան և Միջերկրական ծովերին հարակից շրջաններում, ինչպես նաև ներքին Անատոլիայում:
Երկրաշարժն առավել ուժեղ է զգացվել հատկապես Ստամբուլում, Բուրսայում, Յալովայում և Արևելյան Թրակիայում: Դրանցում մեծ խուճապ է առաջացել, և բնակիչներն անմիջապես նետվել են փողոց:
Գրանցվել է 4 զոհ, 80 վիրավոր:








































