Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Իշխանության և հասարակության ողնաշարերի հանդիպակացը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվա վերջին Հայաստանը կունենա նորանշանակ կառավարություն: Առայժմ տեղի են ունենում քննարկումները կազմի շուրջ, և ինչ-որ բան որոշակիացել է նաև այսօր: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ վարչապետն այլ մարդ է տեսնում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: Մինասյանն ասել է, որ իր մասով եղել են այլ նախարարությունների առաջարկներ, և ՀՅԴ-ն այժմ քննարկում է դրանք:

Այսպիսով՝ Հայաստանի նոր կառավարությունում կարծես թե բավականին ուշագրավ բաժանում է ուրվագծվում: Կառավարությունը կարծես թե կիսվում է տեխնոկրատների և, այսպես կոչված, քաղաքականների միջև: Մի կողմից՝ Կարեն Կարապետյանը իր տեխնոկրատների թիմով, որտեղ նշանակվում են առավելապես պրոֆեսիոնալ մենեջերներ, մյուս կողմից՝ ՀՅԴ-ն իր պորտֆելներով, ինչը քաղաքական համաձայնության արդյունք է:

Տեխնոկրատների ու քաղաքականների միջև կան, այսպես ասած, միջանկյալները՝ նախարարներ կամ նախարարություններ, որոնց գոյությունն ընդամենը խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով է միայն պահպանվում, քանի որ ֆունկցիոնալ առումով այդ կառույցները և պաշտոնյաները սկզբունքային որևէ նշանակություն չունեն պետական կառավարման արդյունքի տեսանկյունից:

Այսպիսով՝ թեև Կարեն Կարապետյանի կառավարությունը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ, այնուհանդերձ՝ այդ կառավարության «կմախքը» մոտավորապես պարզ է: Եվ ակնհայտ է, որ այդ կառավարությունը խոշոր հաշվով ունի «ողնաշարային» լուրջ խնդիրներ, լուրջ անհամամասնություններ: Եվ սա մեծ հաշվով արտացոլումն է Հայաստանի ընդհանուր իշխանական համակարգի:

Ստացվում է բավականին հատկանշական մի պատկեր: Ձևավորվում է կառավարություն, որի խնդիրը համակարգային փոփոխություններն են, սակայն այդ կառավարությունն ինքը ձևավորվում է համակարգի ըստ էության պատկերով ու նմանությամբ: Հակառակ պարագայում կառավարության «կմախքը» պետք է ունենար բոլորովին այլ տեսք: Մյուս կողմից՝ դրա ներկայիս տեսքը հուշում է, որ, այնուհանդերձ, գործ ունենք միջանկյալ կառավարության հետ, որը, անկասկած, էական փոփոխությունների է ենթարկվելու արդեն խորհրդարանական ընտրություններից հետո:

Սակայն ինչպե՞ս է այդ կառավարությունը աշխատելու մինչ այդ՝ «ողնաշարային» նման խնդիրներով, ինչպե՞ս է Կարեն Կարապետյանին հաջողվելու կառավարության «մեջքն ուղիղ պահել»: Մյուս կողմից՝ այլ պատկեր լինել, իհարկե, չէր կարող: Հայաստանի իշխանական համակարգը դեռ երկար ժամանակ գտնվելու է դիրքային ներքին պայքարի և տրանսֆորմացիաների փուլում:

Ըստ էության, ներկայումս մի իրավիճակ է, երբ կարող են ասել, որ համակարգի «ողնաշարը» նոր է ծռվել: Եվ այս պարագայում, իհարկե, այն, որ իշխող համակարգի ողնաշարը ծուռ է, ըստ էության ավելի շուտ դրական, քան բացասական իրողություն է: Որովհետև երբ համակարգը «ողնաշարն» ուղիղ է պահում, հանրության համար դա արտահայտվում է վտանգներով, կորուստներով, ուժային լուծումներով, բռնությամբ և ինչպես Մարտի 1-ին՝ ողբերգությամբ:

Ողջ հարցն այն է, թե արդյոք տարբեր պատճառների և ազդեցությունների բերումով Հայաստանում իշխող համակարգի «ողնաշարի» ծռվելուն զուգահեռ՝ հասարակությունը կարողանո՞ւմ է ուղղել վաղուց ծռված իր ողնաշարը: Այստեղ է հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում