Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Բուրջանաձեն ռուսական հատուկ ծառայություններից ստացել է 13 մլն դոլար

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Ռուսաստանը իշխանափոխություն կազմակերպելու համար շարունակում է միլիոնավոր դոլարներ առաքել Վրաստան: Այս անգամ ռուսական հատուկ ծառայությունները և պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգը (ՀՌՕ) 13 միլիոն դոլար են հատկացրել «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեին ու նրա շրջապատին:

Ընդ որում, 7 միլիոն դոլարը հատկացրել են հատուկ ծառայությունները, իսկ 6 միլիոնը` ՀՌՕ-ն: Բուրջանաձեն այդ գումարը ստացել է Վրաստանում կոնկրետ պլան իրագործելու համար, որի կետերում նշված է՝

ա) անկարգությունների կազմակերպման միջոցով իշխանափոխության իրականացում և իշխանության գլուխ գալ,

բ) արտաքին քաղաքականության ուղղվածության կտրուկ փոփոխություն (հյուսիսային ուղղությամբ), առանց հանրաքվե անցկացնելու՝ ՆԱՏՕ-ին ու եվրոպական կառույցներին անդամակցելու հեռանկարից հրաժարում,

գ) Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման նկատմամբ հասարակական կարծիքի նախապատրաստում ապա նաև այդ պետությունների ճանաչում և Վրաստանի կազմ դրանց վերադարձից վերջնական հրաժարում,

դ) նոր իշխանության առանցքային պաշտոններում (հատկապես արտաքին գործերին ու անվտանգությանն առնչվող) Կրեմլի առաջարկած թեկնածուների նշանակում:

Որպեսզի վերոնշյալը գումարն անարգել հասնի Բուրջանաձեին, կիրառվել է վաղուց փորձված սխեմա: Մի քանի ամսվա ընթացքում 13 միլիոն դոլարն աստիճանաբար փոխանցվել է ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գտնվող եվրոպական մասնավոր կազմակերպությունների հաշվին:

Այնտեղից էլ այդ գումարը ձևակերպվել է Բուրջանաձեի վստահված անձանց անունով և ուղարկվել Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան:

Վրաստանի ուժային կառույցները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բուրջանաձեն հայտարարել է, որ մայիսի 21-ին սկսվելիք «Ժողովրդական հավաք» կազմակերպության ակցիաները կարճ ժամանակ անց Վրաստանում կհանգեցնեն իշխանափոխության, և որ այս ամառը վերջինն է լինելու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համար` ընդգծելով, որ իրենք մտադիր չեն շաբաթներ անցկացնել փողոցներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում