Sunday, 07 06 2026
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ

«Իսկանդերով» կարելի է խոցել, օրինակ, նախագահական նստավայրը Բաքվում. Պավել Ֆելգենհաուեր

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց Հայաստանի Զինված ուժերի կողմից ռուսական «Իսկանդեր», «Սմերչ» «ԲՈՒԿ» և այլ գերհզոր ռազմական համալիրների ձեռք բերման, դրանց ռազմական և քաղաքական նշանակության մասին տարածաշրջանային քաղաքականության և հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության տեսանկյունից:

– Պարոն Ֆելգենհաուեր, «Իսկանդերի», «Սմերչի» և այլ համակարգերի ձեռք բերումը Ռուսաստանից և նաև դրանց ցուցադրումը վերջին զորահանդեսի ժամանակ, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական ի՞նչ նշանակություն ունի թե՛ Ղարաբաղյան հակամարտության և թե՛ տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից:

– Ըստ էության, Հայաստանն ուներ այդ հեռավորության հին, սովետական հրթիռներ, պարզապես «Իսկանդերի» ճշգրտությունն անհամեմատ բարձր է: Իհարկե, անհրաժեշտ են թիրախների լավ արբանյակային լուսանկարներ՝ «Իսկանդերով» ճշգրիտ հարվածներ կատարելու համար, որպեսզի օպտիկան կարողանա գտնել թիրախը: Իսկ սկզբունքորեն հնարավոր է գերդիպուկ հարվածներ իրականացնել և խոցել, օրինակ, նախագահական նստավայրը Բաքվում:

Դա, իհարկե, որոշակիորեն փոխում է իրավիճակը, քանի որ Հայաստանը ձեռք է բերում մեծ հեռավորության գերճշգրիտ զենք: Բայց կրկնում եմ՝ անհրաժեշտ է ունենալ նաև լավ արբանյակային լուսանկարներ կամ լուսանկարներ անօդաչու թռչող սարքերից կամ ինքնաթիռներից՝ թիրախը խոցելու համար: Դրանք պետք է դրվեն այդ կասետաների մեջ՝ հրթիռն արձակելուց առաջ: Ես չգիտեմ՝ Հայաստանն ունի նման հնարավորություն, թե ոչ: Ճշգրտությունը զգալիորեն ցածր է, եթե չկան թիրախի լուսանկարները: Իսկ ընդհանրապես կարելի է շատ դիպուկ հարվածներ հասցնել անշարժ թիրախներին:

– Հայաստանը կարո՞ղ է ինքնուրույն կիրառել այդ զենքը՝ առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու, որովհետև այդ համակարգերը, ռազմական նշանակությունից բացի, ունեն նաև հսկայական ռազմավարական և քաղաքական նշանակություն տարածաշրջանում:

– Այո, ունեն, որովհետև կարելի է դրանցով գերճշգրիտ հարվածներ հասցնել կառավարական շենքերին, շտաբներին, հատուկ պահեստներին, օդանավակայաններին: Նմանատիպ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, կարող են ենթարկվել գերճշգրիտ հարվածների:  Սա, անշուշտ, զգալիորեն փոխում է իրավիճակը Անդրկովկասում:

– Դա վերականգնո՞ւմ է ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե մենք կարծում էինք, որ վերջին տարիներին այդ բալանսը խախտվել էր:

– Ադրբեջանը նմանատիպ զենք, նմանատիպ հնարավորություն չունի, համենայնդեպս՝ այդպիսի հեռավորության վրա թիրախներ խոցելու համար:

– Իսկ դա բարձրացնո՞ւմ է լարվածության մակարդակը տարածաշրջանում, թե՞ ավելի շատ զսպող ազդեցություն կունենա:

– Կարծում եմ՝ այդպիսի զենքի ձեռք բերումը Հայաստանի կողմից լուրջ լարվածություն կառաջացնի Բաքվում: Հավանաբար Ադրբեջանը նույնպես կցանկանա այդպիսի մի բան գնել:

– Իսկ ի՞նչ կարող է Ռուսաստանը վաճառել Ադրբեջանին, եթե վերջինս չունի «Իսկանդեր» համակարգ:

Կարող է հենց «Իսկանդեր» վաճառել:

– Այսինքն՝ հնարավոր է՝ Ռուսաստանը «Իսկանդեր» վաճառի նաև Ադրբեջանի՞ն:

– Կարծում եմ՝ այո: Հայաստանը «Տոչկա Ու» նույնպես ունի, բայց «Տոչկա Ու»-ի շառավիղը անհամեմատ փոքր է:

– Սա քաղաքական ի՞նչ ուղերձ է Ռուսաստանի կողմից տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին: Կարելի՞ է ասել, որ սա ինչ-որ ուղերձ է:

– Այդ մատակարարումներն ինչ-որ չափով վերականգնեցին բալանսը: Ըստ ամենայնի, Մոսկվան այդպես է նայում հարցին:

– Որքան հասկանում եմ՝ Ռուսաստանն այժմ շեշտը դնում է Հայաստանին աջակցելու վրա: Ո՞րն է պատճառը:

– Ռուսաստանի համար շատ կարևոր է հավասարակշռության պահպանումը, կարևոր է, որ այնտեղ չլինի հակամարտություն, բայց Ռուսաստանը չի ուզում վիճել Ադրբեջանի հետ: Ասենք, Հայաստանի հետ նույնպես չի ուզում վիճել: Ռուսաստանին հիմա ընդհանրապես պետք չէ նոր էսկալացիա Ղարաբաղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում