Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է որ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակն իրեն չի անհանգստացնում:
«Ռոնալդուի մարզավիճակն ինձ չի անհանգստացնում: Նա կարևոր է մեզ համար, և թիմին անհրաժեշտ է, որպեսզի Քրիշտիանուն միշտ լինի խաղադաշտում:
Ինձ չի անհանգստացնում նաև Ռոնալդուի գոլային երաշտը: Նա աստիճանաբար կբարելավի իր մարզավիճակն ու ամեն ինչ կկարգավորվի»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:











































