Գյումրիի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ինքնաբացարկ չի ներկայացնի, հանուն մահացած որդու՝ Արշակի, կշարունակի պայքարը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքով՝ Վարդևան Գիրգորյանի փոխարեն քարոզարշավը Գյումրիում կիրականցնեն անձամբ ինքն ու ԲՀԿ թիմակիցները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Վարդևան Գիգորյանի որդուն գտել են նկուղում մահացած։ Նա հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում։ Նախնական վարկածով՝ նա ինքնասպանություն է գործել, սակայն ԲՀԿ անդամները հակված չեն հավատալու, որ Արշակ Գիգորյանը ինքնասպանություն է գործել։







































