Հայտնի բրիտանացի դերասան, օսկարակիր Մայքլ Քեյնն օրերս Հայաստանում է եղել, որտեղից էլ ողջույններ է հղել իր երկրպագուներին։
«Ողջո՛ւյն, գեղեցիկ Հայաստանից»,- գրել է դերասանը և հրապարակել լուսանկար։ Հաջորդ թվիթով նա իր բաժանորդներին տեղեկացրել է, որ լքում է Հայաստանն ու վերադառնում Լոնդոն։
Նրա այցից այլ մանրամասներ հայտնի չեն:









































