Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեռ Անդրիեի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների արդյունավետությունն ու խաղաղության գործընթացի արագացումը:





































