«Ֆիրդուսի 33 թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Դիմել ենք նախագահի աշխատակազմ, ՄԻՊ գրասենյակ, Ազգային ժողով, ոչ մի տեղից պատասխան չենք ստացել: Հիմա խնդրում ենք վարչապետին զեկուցել այս վիճակի մասին, ասում են՝ վարչապետը ժամանակ չունի: Մենք էլ ժամանակ չունենք, 10 տարի համբերել ենք էլ չենք դիմանում»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասացին իրենց բնակարաններից զրված, խաբված բնակիչները: Նրանք պատրաստվում են փակել ճանապարհը:
Հիշեցնենք՝ Ֆիրդուսի 33-րդ թաղամասը իրացման գոտի էր հայտարարվել, այստեղի կառուցապատողը «Գլենդել Հիլզն էր», որը պետք է նույն տարածքում բնակարաններ հատկացներ բնակիչներին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































