ՄԱԿ-ի Խաղաղարար հիմնադրամը չորեքշաբթի Նյու Յորքում անցկացված համաժողովի արդյունքներով 26 պետություններից ստացել է 151 մլն դոլար հատկացնելու պարտավորություն: Համապատասխան հայտարարությունը տարածել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
Նշված միջոցները նախատեսվում է հատկացնել 2017-2019թթ., դրանք կուղղվեն ամբողջ աշխարհում հակամարտությունների կանխարգելման նախագծերի ֆինանսավորմանը: Համաժողովը կազմակերպել էին Մեծ Բրիտանիան, Քենիան, Մեքսիկան, Նիդերլանդները, Կորեայի Հանրապետությունը, Սոմալին, Շրի-Լանկան և Շվեդիան: Նրանք ակնկալում են հիմնադրամի կարիքների համար 3 տարվա ընթացքում հավաքել 300 մլն դոլար:
ՄԱԿ-ի մամլո ծառայությունը դեռ չի նշում, թե մասնավորապես որ երկրներն են համաձայնվել միջոցներ հատկացնել, սակայն համաժողովի կազմակերպիչները դրանց թվում են:










































