ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը, չնայած առողջական խնդիրներին, դեռևս վստահաբար գերազանցում է իր հանրապետական մցակից Դոնալդ Թրամփին, բայց նրա ժողովրդականությունը մեծ անկում է ապրում: Այս մասին հայտնի է դառնում Wall Street Journal թերթի և NBC News հեռուստաալիքի հարցման արդյունքներից:
Քլինթոնի օգտին իր ձայն կտար հարցվածների 43%-ը, Թրամփի օգտին՝ 37%-ը:
Նախորդ հարցման արդյունքների համաձայն՝ Քլինթոնին աջակցել է ամերիկացիների 48%-ը, Թրամփին՝ 42%-ը:
Լիբերտարիանական Գերի Ջոնսոնը կստանար ձայների 9%-ը, «կանաչների» թեկնածու Ջիլ Սթայնը՝ 3%-ը: Հարցվածների 8%-ը չի կողմնորոշվել ընտրության հարցում:









































