Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստան ժամանող զբոսաշրջիկները կարողանան այցելել Ինգուրիի հիդրոէլեկտրակայանի ամբարտակ, որը Հարավային Կովկասի խոշորագույն հիդրոէլեկտրակայանն է:
Ընդգծվում է, որ Ինգուրիի հիդրոէլեկտրակայանը տեխնիկական ու ինժեներային բացառիկ կառույց է, որում գտնվելու է թանգարանային, տեղեկատվական տիրույթ և զբոսաշրջիկների համար հարթակ:
Այդ մասին նշված է Վրաստանի էներգետիկայի նախարարության հայտարարությունում: Ինգուրիի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի բարձրությունը կազմում է 271.5 մետր, իսկ երկարությունը՝ 728 մետր:
Ինգուրիի հիդրոէլեկտրակայանի հզորությունը կազմում է 1300 մեգավատտ: Նրա կառուցումը մեկնարկել է 1961 թվականին և ավարտվել է 1977 թվականին: Ամբարտակը գտնվում է վրացական իշխանություններին ենթակա տարածքում, իսկ հեռակառավարման կենտրոնը՝ աբխազական կողմի մոտ:











































