«Այսօր Անկախության տոնի առթիվ Հանրապետության հրապարակում ցուցադրվեցին հայկական «Կռունկ» անօդաչու սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի կայաններ, մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական համալիրներ և այլն:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը նշեց, որ ցանկացած զորահանդես երկու հասցեատեր ունի՝ ուղղված է իր քաղաքացիներին և հակառակորդին:
«Զորահանեսին նաև ռուսական զորքերի առկայությունը տեսանք, դա մեսիջ էր՝ ուղղված մեր հասարակությանը, որ մեր պաշտպանության մեջ, գոնե 40 տարի, ներկա են լնելու ռուսական զորքերը: Իսկ ինչ վերաբերում է զինատեսակների ցուցադրությանը, դա մի քիչ էլ մեր հանրությանը հանգստացնելու համար էր, նաև հակառակորդին ասվում էր, որ վերջապես զենքը եկավ, հասավ: «Սմերչ»-ն այս տարի են տրամադրել: 200 միլիոն դոլար վարկով զենքի տրամադրումը ձգձգվեց, ապրիլյան պատերազմից հետո տրամադրվեց այն զենքի մեծ մասը, որը տեսանք այսօր ՝ շքերթի ժամանակ: Դա հակառակորդին սթափցնելու, զսպելու դեր պիտի խաղա:
Վովա Վարդանովի խոսքով՝ դրսից ճնշումները թույլ չեն տալիս, որ որոշ հարցեր արագ լուծվեն. «Օրինակ՝ անօդաչու թռչող սարքերը 2011թ-ի զինվորական շքերթին ցուցադրվեցին, 2013-ին սպասելի էր, որ արդեն հարվածային ԱԹՍ կունենայինք, բայց մինչև հիմա չունենք, այսօր ցուցադրվել են հետախուզական սարքեր: Դրսից արգելակող ուժեր կան, որ ճնշումներ են գործադրում նաև խոստումների տեսքով»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































