IHS Markit-ի վերլուծաբանները գնահատել են 32 Գբ հիշողությունով նոր iPhone 7 սմարթֆոնի բաղադրիչների արժեքը: Սմարթֆոնի գինը բազային բաղադրիչներով կազմել է 224.8 դոլար: Այդ մասին հայտնում է ընկերության կայքը:
iPhone 7-ի ամենաթանկ մասը էկրանն է: Վերլուծաբանները այն գնահատել են 43 դոլար: Սմարթֆոնի ամենաէժան բաղադրիչներից մեկը մարտկոցն է ` 2.5 դոլար:
iPhone 7-ի արժեքը տարբեր խանութներում կազմում է 649 դոլար:










































