Սիրիայում հումանիտար շարասյան վրա հարձակման շրջանում եղել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անօդաչու: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է vesti.ru-ն:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան շարասյան վերևում 3600 մ բարձրության վրա գտնվել է միջազգային կոալիցիայի Predator հարվածող անօդաչուն: Կոնաշենկովի տվյալներով՝ այն մեկնարկել է թուրքական Ինջիրլիք բազայից:
Այդ անօդաչուն անցել է ավտոշարասյան վրայով նրա այրվելուց մի քանի րոպե առաջ: Կոնաշենկովը ընդգծել է, որ ինչպես Դեյր էզ Զորի՝ սեպտեմբերի 17-ի ողբերգության ժամանակ, երբ սպանվել և վիրավորվել է ավելի քան 200 մարդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը անհիմն հետևություններ չի կատարում:








































