Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին երկկողմ հանդիպում են անցկացնում Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հայտնում է RIA Novosti-ն: Հանդիպումը տեղի է ունենում մամուլի համար փակ դռների հետևում:
Սպասվում է, որ կողմերը մանրամասն կքննարկեն միջազգային օրակարգից արդիական հարցեր, ներառյալ` Սիրիայի խնդիրը և Ուկրաինան, ինչպես նաև ՌԴ և ԵՄ հարաբերությունները:







































