19-ամյա ամերիկուհի Շելբի Էյքսը շփոթել է հեռախոսահամարը և թմրանյութ գնելու առաջարկությամբ հաղորդագրությունը ուղարկել է ոստիկանության աշխատակցին, հայտնում է Fox59-ը:
Հեռախույզները կապվել են աղջկա հետ և պայմանվորվել գործարքի մասին: Էյքսը նրանց վաճառել է 700 դոլարի մեթամֆետամին և ցավազրկող միջոցներ, որոնք բաց են թողնվում միայն դեղատոմսով:
Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են աղջկան, որին սպառնում է մինչև 30 տարի ազատազրկում:










































