Նավը, որում եղել են ավելի քան 300 անօրինական ներգաղթյալներ, խորտակվել է Միջերկրական ծովում՝ եգիպտական Կաֆր էլ Շեյխ նահանգի շրջանում։ Այս մասին հայտնում է «Բավաբաթ ալ-Կահիրա» պորտալը։
Նախնական տվյալներով՝ առայժմ զոհված է համարվում 8-10 մարդ։ Մի քանի տասնյակ մարդիկ փրկվել են։
Որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










































