Գերմանիայի կառավարությունը խստորեն դատապարտում է Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական շարասյան վրա հարձակումը, իսկ սիրիական ռեժիմը և նրա դաշնակիցները գրեթե հետաքրքրություն չեն ցուցաբերում քաղաքական կարգավորման հարցում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը:
«Գերմանիայի կառավարությունը խստորեն դատապարտում է ՄԱԿ-ի մարդասիրական շարասյան վրա հարձակումը, որը երկուշաբթի ուղևորվում էր Հալեպ: Ակնհայտ է, որ ռեժիմի և նրա դաշնակիցների կողմում գրեթե բացակայում է հակամարտության քաղաքական կարգավորման հանդեպ հետաքրքրությունը»,- ասել է Դեմերը:









































