Մամուլը մի քանի շաբաթ գրում էր այն մասին, որ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ Հանրապետությունում սպասվում է համաներում: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե ինչու համաներում տեղի չունեցավ, հիշեցնելով, որ ընդդիմադիրները պնդում են, որ անկախության համար պայքարողներն անազատության մեջ են:
«Դե ընդդիմախոսներ են են, մի բան պիտի ասեն, նրանք էլ են քաղաքականության մեջ։ Դրա համար էլ ընդդիմախոս են, որ մեզ քննադատեն, բայց որքան է ճիշտ, որքան է ամեն ինչ ճշտությամբ ներկայացվում, հիմա կամ ժամանակի ընթացքում կպարզվի»:
ԱԺ նախագահը նշեց, որ ինքը համաներման քննարկման չի մասնակցել և հավելեց. «Բոլորն էլ ինչ-որ ժամանակ ազատ են արձակվելու, գնահատականը ես պետք է չտամ, այլ ժամանակը»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































