Իլինոյսից Ազգային գվարդիայի նախկին զինծառայողը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման ԴԱԻՇ-ին օգնելու նպատակով դավադրության և ԱՄՆ-ում ռազմաբազայի վրա հարձակում ծրագրելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ զինվորականի զարմիկը, որը նույնպես դավադրության մասնակից է եղել, դատապարտվել է 21 տարվա ազատազրկման:
2015թ. մարտին ՀԴԲ-ն ձերբակալել էր 24-ամյա Հասան Էդմոնդսին: Բյուրոյի տեղեկությամբ՝ նա ծրագրել էր Մերձավոր Արևելք մեկնել ԴԱԻՇ-ի անդամ դառնալու համար: Էդմոնդսը ձերբակալվել էր Չիկագոյի օդանավակայանի ճանապարհին, որտեղից պատրաստվում էր թռչել Կահիրե:
Նրա հարազատը՝ 31-ամյա Ջոնաս Էդմոնդսը, ձերբակալվել էր Իլինոյս նահանգի Օրորա քաղաքի իր տանը:
Մեղադրյալներն իրենց մեղքը խոստովանել են:










































