Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ Microsoft կորպորացիան ծրագրում է 2016 թվականի հոկտեմբերին Հնդկաստանի շուկայի համար ներկայացնել Nokia 216 սմարթֆոնը:
Սմարթֆոնի նախնական արժեքը 40 դոլար է: Microsoft-ի նոր սմարթֆոնը զարգացող երկրների շուկայի համար բյուջետային մոդել է: Այն իրենից ներկայացնում է ոչ թանկարժեք, ինտուիտիվ հասկանալի ու հուսալի սարք:
Մասնավորապես, Nokia 216 ունեցողները կկարողանան գրանցել Microsoft-ի ներքին ցանցն ու համաժամանակեցնել տվյալները: Սմարթֆոնն ունի երկու տեսախցիկ՝ 0.3 մեգապիքսել հզորությամբ և 2.4 դյույմանոց QVGA էկրան:








































