Ֆրանսիական «Շարլ դե Գոլ» ավիակիրը ուղղվել է Միջերկրական ծով, որ մասնակցի ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններին, հայտնում է BFM TV հեռուստաալիքը՝ հղում անելով բանակի ներկայացուցչին:
Նավը երկուշաբթի երեկոյան դուրս է եկել Տուլոն նավահանգստային քաղաքից: Այն դիրք կգրավի Միջերկրական ծովի արևելյան մասում: Նավի վրա գտնվում են թվով 24 Rafale կործանիչ, որը 3 անգամ կավելացնի տարածաշրջանում Ֆրանսիայի օդուժը:
Ներկայումս ֆրանսիական 12 կործանիչներ, որոնք հարվածում են ԴԱԻՇ-ին, տեղակայված են Հորդանանի և ԱՄԷ-ի օդանավակայաններում:








































