Վերջերս SanDisk ընկերությունը համաշխարհային հանրությանն է ներկայացրել 1 Տբ ծավալով ֆլեշ հիշողություն, հայտնում է gogetnews.info-ն: Ինչպես նշում են մշակողները, համաշխարհային շուկայում գոյություն ունի նման սարքերի մեծ պահանջարկ:
Զանգվածային արտադրության սկսման ճշգրիտ օրը դեռևս հայտնի չէ: Սակայն պարզ է, որ այն կներկայացվի սեպտեմբերի 20-ին սկսվող Քյոլնի ցուցահանդեսում:









































