Հայաստանը խստորեն դատապարտում է Քաշմիրում ահաբեկչական հարձակումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Մենք խստորեն դատապարտում ենք եւ հայտնում մեր խորին ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին»,- նշել է Բալայանը:
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ջամուի եւ Քաշմիրի նահանգի զինվորական ճամբարում սեպտեմբերի 18-ի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 18 զինվորական է մահացել, 30-ը վիրավորվել են:
Հնդկաստանը Պակիստանին է մեղադրել Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության մեջ: Ահաբեկչությունից հետո Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ռադժնատխ Սինգխը հանդես է եկել Պակիստանի դեմ հայտարարությոմբ` կոչ անելով մեկուսացնել երկիրը միջազգային ասպարեզում:
Բանակն իր հերթին հայտարարել էր, որ ահաբեկչություն իրականացրել են օտարերկյա Դժաիշ- է- Մուհամադ ծայրահեղական խմբավորման զինյալները:









































