ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Իգնատի Առաքելյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար՝ այդ պաշտոնին փոխարինելով Սերգո Կարապետյանին:
Իգնատի Առաքելյանը ծնվել է 1972 թվականին: Ավարտել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական ինստիտուտը:
1998 թվականից աշխատում է Երևանի կոնյակի գործարանում: Նախ եղել է հաշվապահը, ապա՝ գլխավոր հաշվապահ:
2006թ.-ին նշանակվել է գործարանի ֆինանսավարչական տնօրենի պաշտոնում:
2009թ.-ից Իգնատի Առաքելյանը ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալն էր, 2015 թվականից Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենը:







































